Հնդկաստանից գնված զենք-զինամթերքն արդեն մարտական հերթապահության է կանգնած

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հաշվի առնելով վերջին շրջանում Բաքվի հաջողությունները՝ չի բացառվում մանր ճանկռտոցիներ լինեն, լայնամասշտաբ գործողություններ դեռևս չեն լինի։ Վերջին երկու տարում նրանց հաջողվել է բարենպաստ դիրքեր գրավել, եթե ժամանակին ամրաշինական աշխատանքներ արվեին, նրանք հարմար դիրքեր չէին գրավի և այսօր այդ վտանգը չէր լինի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովը։

Անդրադառնալով սահմանների կահավորմանը և Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենք գնելու հանգամանքին՝ Վարդանովը նկատեց, որ Ֆրանսիայից պաշտպանական զենք է գնվել, ինչը ավելի շատ հակաօդային համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց է։

«Հնդկաստանից գնված զենք-զինամթերքը մարտական հերթապահության է կանգնած, փորձարկվել է, այն ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատրաստված զենք է և շատ պարզ է օգտագործման մեջ, բայց պետք է տիրություն անել, որ շուտ «վարի չգնա»։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում