Ամբողջ ֆիդս ալիևի նկարնա, հիմա դուք ֆռե՞նդ եք, թե՞ Perfect TV։
Հերիքա դրա նկարը կոխեք աչքներս։ Պարզա որ գնալու էր, նկարվեր։ Հիմիկվանից գիտեցեք, շքերթելա անելու, տոներ էլ, մեծ ընդունելություններ էլ, միջազգային տարբեր արարողություններ էլ, ու քո բարեկամ երկրներն էլ մասնակցելու են, գինու թասն էլ բարձրացնելու են ու նրա հաջողությունների կենացն են խմելու։
Բա մենք ի՞նչ ենք անելու՝ հեչ, մի 100 տարի էլ Արցախի համար կողբանք, "Տեսնեմ Անիս" ու նոր մեռնեմ ֆորմատով: Ճակատագիրը հաջողակներին ու հաջողությունը գնահատողներինա սիրում, տունը շենացնողինա սիրում։ Քար-քար քանդող, ուտողից զզվումա, ու մի օր էլ զրկում էտ հաջողությունից։
Գյուտ չեմ անում, կողքներդ, հարևան-բարեկամներիդ նայիր, կտեսնես, որ անխախտ կանոնա դա։
Նստենք ողբանք, սև ժապավենը փաթաթենք վրեքս ու ողբանք, հանկարծ չապրեք, կյանքից հաճույք չստանաք ու մյուսներին էլ չթողնեք։
Բա որ գլուխներս հանկարծ բարձրացնենք, կրթվենք, արարենք, հարստանանք ու հարստացնենք, մարդամեջ մտնենք, մի ոլորտի տեր դառնանք էս աշխարհում, էս աշխարհի լավից փայ ունենանք։ Ո՞նց կլինի, բա ո՞վ ողբա, սեփական դառը ժակատագիրը պատմի ու ծնկները ծեծի, իր դղյակը կառուցելու փոխարեն, հարևանի սառայի վառվելու վրա ուրախանա։ Բա ո՞վ մի ամբողջ ազգի ինքնավստահությունն ու սեփական եսը կոտրի, համոզի որ սա ազգ չի, սա իրավունք չունի մարդավարի ապրելու, ուրախանալու, ստեղծելու, բազմանալու, արարելու։
Դեռ չարիքն է հաղթում, էն չարիքը, ով մեզ գողանալ, չաշխատել, նպաստով ապրել, առաջին անխաջողության դեպքում տուն-տեղ-երկիր լքել, թալանել, ողբալ, չկրթվել, ռսի ու ամերիկացու սապոգին ապավինել է սովորեցրել։ Ու քո գլխին իրեն իշխանություն է կարգել, որովհետև քո դիրքն էնքան է իջեցրել, որ իր ոչնչությունը աչքիդ վեհություն թվա։
Ապրեք, ծնեք, աճեցրեք, կառուցեք, երեխեքին ապացուցեք, որ մենք լավագույններից մեկն ենք, մեր ուզածին հասնողներից ենք, մենք անկարող չենք, ու մի օր կծնվի էն սերունդը, ով մեզանից շատ կսիրի իր երկիրը, ով ՄԵՐ ԴՐԱԾ սկզբով էնքան զարգացրած կլինի իրեն, որ Արցախը չէ, միգուցե մի օր էլ աշխարհը կգրավի։
Դառնա՞, ոչինչ, կուլ տուր ու ապրի, էտ քո փայնա, ու դրա մեջ քո մեղքի բաժինն էլ կա՝ մեկինս շատ մեկինս աննշան։ Կուլ տուր, ու հիշիր որ դառն էր, որ էլ երբեք ստիպված չլինես կուլ տալ։
Ապրիր, ապրեցրու, մի խանգարիր մյուսներին ապրել։ Ապրելն է լավագույնը լինելու միակ մոտիվացիան։
Սամսոն Գրիգորյան
0Comments