Անկախ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և 1967 թվականի սահմաններով, կարևոր նշանակություն կունենա խնդրի տեւական լուծման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է խաղաղ քայլեր ձեռնարկել իսրայելա-պաղեստինյան բախումներին արագ դադարեցնելու համար, այդ թվում՝ միջնորդական։
Էրդողանը և Շոլցը մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների շուրջ, որոնք անհանգստություն են առաջացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում, ինչպես նաև հումանիտար ճգնաժամերի լուծումներ գտնելու ջանքերի շուրջ։
0Comments