«Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց». Նարինե Մկրտչյան

Մանրամասներ
վահագն

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց․ ՀՀ նախագահի ինստիտուտը և ՀՀ Ազգային ժողովը։

Այն գումարները, որ ուղղվում են այդ հասատատությունների «գործունեությանը», պետք է հետ գանձել և ուղղել արցախահայությանը։ ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, պատգամավորներին թվում է, թե իրենք այնքան կարևոր մարդիկ են, որ պետք է պետության հաշվին ապրեն, բայց պետության դժբախտության ժամանակ՝ ծլկեն ասպարեզից»։

Նարինե Մկրտչյան