ԿԱՐԵՎՈՐ. Ռուսական հատուկ նշանակության ջոկատներ՝ Հայաստանում. Լայնամասշտաբ պատերազմի երկու սցենար կա. Баграмян 26

Մանրամասներ
ՌԴ

Ռուսական հատուկ նշանակության ջոկատների Հայաստան ժամանելու մասին տեղեկությունը հաստատում են նաև այլ աղբյուրներ։ Ներկայումս երկու սցենար կա.

Ըստ առաջինի՝ Ադրբեջանը առաջիկա օրերին լայնածավալ պատերազմ է սկսելու սահմանի ողջ երկայնքով՝ հատկապես փորձելով ճեղքել Սյունիքը՝ միջանցք ստեղծելու համար։ Հայաստանը, ոչ մի դեպքում չընդունելով ադրբեջանական վերջնագիրը, ամեն գնով դիմադրելու է: Այս դեպքում Հայաստանում տեղակայված ռուսական հատուկ ջոկատայինները, օգտվելով ստեղծված իրավիճակից, հեղաշրջում կկատարեն ու կփորձեն բերել խամաճիկ իշխանություն, որն անմիջապես կստորագրի միջանցքը՝ դա ներկայացնելով որպես Փաշինյանի կառավարության համաձայնություն, որից հրաժարվել պարզապես չեն կարող:

Երկրորդ սցենարով, դարձյալ, մոտ օրերս Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սկսելու սահմանի ողջ երկայնքով՝ հատկապես փորձելով ճեղքել Սյունիքը՝ միջանցք ստեղծելու համար։ Սակայն այս պարագայում Հայաստանի իշխանությունը միջամտության խնդրանքով անմիջապես դիմելու է ՀԱՊԿ-ին։ Տվյալ դեպքում Հայաստանում տեղակայված ռուսական բանակը, Հայաստանի փրկչի դրոշի ներքո, առաջ կշարժվի ու կտեղակայվի Սյունիքում և Վայոց Ձորում, դրանով իսկ վերականգնելով այս կառույցի և Մոսկվայի հեղինակությունը։ Սակայն այս ամենն արվում է Հայաստանից միջանցք ստանալու դիմաց։ Հաղթում է Ռուսաստանը, հաղթում են Ադրբեջանը և Թուրքիան, պարտվում է Հայաստանը:

Ադրբեջանական ագրեսիան մոտ ապագայում դարձել է անխուսափելի: Իսկ թե ինչ արդյունքի կհասնեն, կախված է Հայաստանի ղեկավարության քաղած դասերից և, մեծ հաշվով, թե ինչ որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղի իշխանությունը Աղդամի ճանապարհի հետ կապված։

Баграмян 26