Վորոնեժում կործանվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության КА- 52 ուղղաթիռը, որն, ըստ տարածվող տեղեկությունների, հարվածներ է հասցրել նավթային պահեստարաններին և Վորոնեժում գտնվող այլ թիրախների:
Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:
Նշվում է, որ ՊՆ ուղղաթիռը թիրախավորել է վագներականներին և ոչնչացվել նրանց կողմից:
«Վագներ»-ի տելեգրամյան ալիքը հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ու Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները։
0Comments