Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է երկիր ներմուծել և տարածել ռուսական և բելառուսական հրատարակչական արտադրանք։
Քաղաքացիներն այդ որոշումը նրանից պահանջել են նախագահի կայքում տեղադրված միջնորդագրի միջոցով։
«Ես ստորագրել եմ օրենքը։ Օրենքը ճիշտ եմ համարում»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
Օրենքի տեքստը, ըստ Ուկրաինայի նախագահի, ուղարկվել է ԵՄ՝ լրացուցիչ գնահատելու համար, թե արդյոք դրա որոշ նորմեր կարող են ազդել փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության առումով պարտավորությունների կատարման վրա:
0Comments