Իրանի միջուկային կենտրոնների անվտանգության և պահպանության կորպուսի հրամանատարն ասել է.
«Երկրի միջուկային կենտրոնները լիովին անվտանգ են, Սիոնիստական ռեժիմի սպառնալիքը Իրանի միջուկային կենտրոններին թույլ է տալիս վերանայել և շեղվել հռչակված միջուկային քաղաքականությունից և նկատառումներից»:
Շեշտելով երկրի միջուկային կենտրոնների ամբողջական անվտանգությունը, և ի պատասխան Սիոնիստական ռեժիմի կողմից այդ կենտրոնների վրա հարձակվելու սպառնալիքի, գեներալ Ահմադ Հաք-Թալաբն ասել է,- «նախապես հայտարարված հռչակագիրը հնարավոր է եւ փոփոխվի»։
«Այդ սպառնալիքները չեն վերաբերում ոչ այսօրվան և ոչ հեռու անցյալին, քանի որ նախորդ տարիներին կեղծ Սիոնիստական ռեժիմը, սպառնալիքներից բացի, ձեռնարկել է դիվերսիա և ահաբեկչական գործողություններ երկրի միջուկային արդյունաբերությունում»։
0Comments