Այո, այո, կա նման բան...
Ձմերուկը հրաշալի միզամուղ միջոց է։ Այն օգնում է ազատվել նստվածքներից, ավելորդ ջրից եւ աղերից: Այն կիրառում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են հիպերտոնիան, հոդատապը, լյարդի, լեղուղիների հիվանդությունները եւ ճարպակալումը: Սակայն գոյություն ունեն նաեւ հակացուցումներ. երիկամներում քարեր, շաքարային դիաբետ, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, պիելոնեֆրիտ:
Բացի այդ, նման սննդակարգը երբեմն կարող է ԱՍՏ-ի խանգարում առաջացնել: Իսկ եթե առողջության առումով ամեն ինչ կարգին է, բայց քաղցը շատ է տանջում, սննդի ամեն ընդունմանը 1-2 կտոր սեւ հաց ավելացրեք: Ձմերուկային սննդակարգը չարժե շարունակել 5 օրից ավելի: Այդ ընթացքում հնարավոր է մինչեւ 3 կգ կորցնել:
Եթե քաջությունը հերիքի, հաջողությունը հնարավոր է ամրապնդել տասն օրվա ընթացքում սննդի մեկ ընդունումը ձմերուկով փոխարինելով: Այդ ընթացքում կկարողանաք եւս 5 կգ-ով նիհարել:
Նման սննդակարգի օրինակ:
Նախաճաշ. վարսակի շիլա եւ մի քիչ պանիր:
Ճաշ. ձուկ կամ միս եւ բանջարեղեն:
Ընթրիք. ձմերուկ (1 կգ փափկամիս մարմնի 30 կգ-ի համար):
0Comments