Բանանի կեղևի վրա կարող են մարդու օրգանիզմի համար վտանգավոր նյութեր լինել, օրինակ՝ պեստիցիդներ, որոնք օգտագործում են մրգերի աճեցման ժամանակ, ասվում է Consumer Center Bavaria զեկույցի մեջ։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ լվանալ բանանները, իսկ դրանց կեղևը մաքրելուց հետո լվանալ ձեռքերը։
«Բանանը վնասատուներից պաշտպանելու համար, դրանք համարյա միշտ ցողում են պեստիցիդներով։ Հետազոտությունների ժամանակ այդ պեստիցիդների մնացորդները բազմիցս հայտնաբերվել են բանանի կեղևի վրա»,- ասոմ է զեկույցը կազմողներից մեկը, սննդի փորձագետ Սաբինա Հյուլսմանը։
Սակայն պտուղների կեղևի վրա ոչ միայն պեստիցիդներ կարելի է հայտնաբերել։ Փորձագետի խոսքերով, արդեն բերքահավաքից հետո բանանները մշակում են քիմիական միջոցներով, օրինակ՝ ֆունգիցիդներով, որոնք կանխում են տեղափոխման ժամանակ դրանց վաղաժամ քայքայումը։
«Ոչ միայն բանանների, այլ նաև մյուս մրգերի դեպքում նույնպես պետք է անպայման լվանալ ձեռքերը դրանց մաքրելուց հետո, որպեսզի քիմիկատները մաշկի վրա չընկնեն։ Երեխաներին կեղևով մրգեր մի տվեք, միայն՝ կեղևահանված»,- խորհուրդ է տալիս Հյուլսմանը։
Մասնագետը հավելել է, թե կարելի է չվախենալ, որ վտանգավոր նյութերը կեղևից պտղամսի մեջ կընկնեն։ Կեղևի տակ պեստիցիդները շատ քիչ են կամ ընդհանրապես չկան, հավաստիացնում է փորձագետը։
0Comments