Գաբոնը կոչ է անում հնարավորինս շուտ թույլ տալ հումանիտար բեռների առաքում Լեռնային Ղարաբաղ

Մանրամասներ

«Այդ շրջանի (խմբ․ Արցախը) բնակչությունը չպետք է տուժի հումանիտար բնույթի միջանցքի քաղաքականացումից», շեշտել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի զեկուցողը։

ԱԽ ոչ մշտական անդամներից Գաբոնի ներկայացուցիչը հայտնել է իր մտահոգությունն ահագնացող ճգնաժամով և շեշտել, որ իև երկիրը կողմնակից է, որպեսզի հումանիտար օգնությունը տարածաշրջան հասնի հնարավոր սեղմ ժամկետներում։ «Կարևոր է, որ բուժառուները պետք է անխոչընդոտ ստանան անհրաժեշտ բժշկական օգնություն»,- հավելել է նա։