Աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուսաստանը չի պարտվելու․ Արևմուտքը Ռուսաստանի հետ բարիշելու է․ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը

Մանրամասներ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արցախում սով է ... ու ցեղասպանություն։

Ավելի վատ է, քան 1915-ին։

Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադր-նը թքած ունի։

Խաղաղապահներն էլ ոչինչ չեն կարող անել։

Չեն էլ ուզում։

Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադր-նի կազմում 2022-ի հոկտեմբերին։ Դրանից հետո Ադր-նն ասում է. էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ, անում եմ։

Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Սա շատ կարևոր է։ 1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռ-նը չի պարտվելու։ Արևմուտքը Ռ-նի հետ բարիշելու է։

Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը»։