Պիցանը ներել է իր խանութից ապրանք գողացած Սարավուտին ու Արունին ու աշխատանք առաջարկել

Մանրամասներ
4

Թաիլանդի քաղաքներից մեկում գտնվող խանութի սեփականատերը ներել է մի զույգի, ով գողացել է մթերքներառ։ Ավելին՝ նա առաջարկել նրանց աշխատանք տալ։ Այս մասին shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Thaiger-ը։

Հուլիսի սկզբին զույգը յոթամյա դստեր հետ այցելել է խանութ, որը պատկանում է 42-ամյա Պիցան Սիրիպոնտանակոնին։ Ինչ-որ պահի ամուսինները՝ 29-ամյա Սարավուտը և 43-ամյա Արունը, նկատել են, որ խանութում ոչ մի վաճառող չկա։

Հետո Սարավուտը որոշել է գողանալ մի քանի մթերք, որոնց թվում էին՝ կանաչ թեյ և խտացրած կաթ։ Տղամարդը գողացված ապրանքը դրել է պայուսակի մեջ և ընտանիքի հետ մոտոցիկլետով շտապ փախել դեպքի վայրից։

Գողերին ֆիքսել են տեսախցիկները։ Պիցանը, իմանալով դեպքի մասին, դիմել է ոստիկանություն՝ ապացույցներ ներկայացնելով։ Սարավուտն ու Արունը հայտնաբերվել և ձերբակալվել են։ Զույգը խոստովանել է հանցանքը։ Արունն ասել է, որ ընտանիքը պահում է տնական աղանդեր վաճառելով: Նա պնդում է, որ գողացված մթերքներն օգնել են իրեն կրճատել մթերային գնումների ծախսերը:

Զույգի ձերբակալությունից հետո Պիցանը ժամանել է ոստիկանական բաժանմունք, որտեղ առաջին անգամ հանդիպել է նրանց։ Երբ մարդը նայել է Սարավուտի և Արունի աղջկան, խղճացել է նրան։ Նա կարծում էր, որ աղջիկը կմնա առանց ծնողների, եթե նրանց բանտ ուղարկի, ուստի հանել է բոլոր մեղադրանքները։ Տղամարդը տեղեկացել է նաև, որ ամուսինները գտնվում են ֆինանսական ծանր վիճակում։

Այնուհետև Պիցանն առաջարկել է զույգին աշխատանք իր խանութում: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ամուսիններն ընդունել են նրա առաջարկը։