Գործ ունենք հերթական ***ի հետ, ով ցանկանում է մեղադրել բոլորին, անգամ սեփական բանակի զինվորին․ Տիգրան Վարդանյան

Մանրամասներ

Եթե մի փոքր արժանապատվություն ունենար, ուսադիրները հարգեր, սպայի պատիվ ունենար, տեղի ունեցած պարտությունը սրտին չնստեր, գոնե մի փոքր տղամարդկություն ունենար, ապա կասեր հետևյալը.

«Ես` Դավիթ Տոնոյանս, հայտարարում եմ, որ հայկական բանակը պարտվել է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում: Մեր բանակը կարող էր դիմագրավել թշնամուն, եթե իշխանության ղեկին լիներ հայրենասեր անձ, ոչ թե թուրքադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող սրիկա»:

Քանի որ սրա փոխարեն մենք տեսանք լղոզված, չափազանցված, ուռճացված ու կապիտուլյանտին արդարացնող ու գովերգող մտքեր, ապա կարելի է փաստել, որ գործ ունենք հերթական սրիկայի հետ, ով ցանկանում է մեղադրել բոլորին, անգամ սեփական բանակի զինվորին, միայն թե ոչ վարչապետի աթոռը զբաղեցնող թուրքին: