
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցություններին։ Նա այս մասին ասելն է Անթալիայում Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո, գրում է CNN-ը:
«Ասվել է, որ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման, և Պուտինը սկզբունքորեն դեմ չէ դրան։ Պուտինն այս միտքն ասել է նաև նախագահ Էրդողանին»,- ասուլիսում պատմել է Չավուշօղլուն։
0Comments