«Զոնտիկ պահող» չունեմ. Գոհար Աբաջյան

Արարատ Միրզոյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումը

 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր հետ կապված քննարկվող թեմաներին «Մտա «Ֆեյսբուք», պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար: Այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է 2 օրով սիրով տրամադրեց քույրս, արժեքը՝ $100-250, վերարկուս MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհագստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին: Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված: Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով: Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար»: