Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլարի հատկացումը

Մանրամասներ

Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար։

«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», - «Ազատությանը» փոխանցել են կառավարությունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։