Ճապոնիայի ՊՆ-ն Ռուսաստանն անվանել է «անմիջական սպառնալիք Եվրոպայի համար»

Մանրամասներ

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տարեկան զեկույցում (այսպես կոչված՝ «Սպիտակ գիրք») Ռուսաստանն առաջին անգամ որակվել է «միակ և անմիջական սպառնալիք» Եվրոպայի անվտանգությանը։

Բացի այդ, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Մոսկվայի ակտիվության առնչությամբ Կուրիլյան կղզիներում, որոնք Տոկիոն իր տարածքն է համարում։

«Ռուսաստանի արտաքին գործունեությունը, ռազմական միտումները, որոնք հանգեցնում են Ուկրաինայում ագրեսիայի, սասանում են միջազգային կարգի հիմքերը և հանդիսանում են ամենալուրջ և ամենաանմիջական սպառնալիքը Եվրոպայի ուղղությամբ»,- ասվում է Ճապոնիայի կառավարությանը ուսումնասիրմանը ներկայացված փաստաթղթում։ 

Տոկիոյին անհանգստացնում են «Ռուսաստանի արտաքին գործողությունները, նրա ռազմական միտումները և Չինաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը»։ Բացի այդ, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը դժգոհ է Կուրիլյան Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիներում «Ռուսաստանի Դաշնության զենքի և ռազմական տեխնիկայի տեղակայումից». Տոկիոն այդ կղզիներն անվանում է իր «հյուսիսային տարածքներ»: