ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է. «Ես էլ եմ դժվարանում խոսել մարդու իրավունքների վեհ արժեքներից, երբ դրանք ակնհայտ սելեկտիվ կիրառություն են ունենում, ես լռում եմ այս հարթակում, չնայած չեմ դադարում գործել գործնական հարթակներում, բայց ես էլ չգիտեմ ինչպես նայել երեխաներին սոված քնեցնող մայրերի աչքերին, պապանձվել եմ երկու լույս երեխեքի մահվան փաստից, բայց այո', որքան էլ ծանր է` գործել է պետք ու լավ է, որ Արցախը ոտքի կանգնեց։
Արցախի ՄԻՊ_ի ելույթից մի հատված.
«Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է։
Ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։
Ինչպե՞ս նայեմ 20.000 տարեցների աչքերին, որոնք օրվա հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում։
Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված՝ զոհվածի մոր աչքերին, որ վախենում է՝ կկորցնի իրեն վերջին մնացած սրբությունը՝ զավակի գերեզմանը, պատասխանե՛ք ինձ»:
0Comments