Չինաստանը չեղարկել է Բորելի այցը Պեկին

Մանրամասներ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Չինաստան պլանավորված այցը չեղարկվել է Պեկինի կողմից։ 

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալիին։

«Ցավոք, չինացի գործընկերները մեզ տեղեկացրին, որ հաջորդ շաբաթ նախատեսված ժամկետներն այլևս հնարավոր չեն, և մենք այժմ պետք է այլընտրանք փնտրենք», - հայտնել է Մասրալին Reuters-ին ուղղված գրավոր հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է Չինաստան մեկներ հուլիսի 10-ին։