Samsung Galaxy S25+ սմարթֆոնը հերթական անգամ փորձարկվել է Geekbench հարթակում։ Այս անգամ սմարթֆոնը ռեկորդ է սահմանել Android սմարթֆոնների շարքում, հայտնում է ITHome կայքը։
Երրորդ թեստի արդյունքների հիման վրա Samsung Galaxy S25+-ը միահոսք թեստում հավաքել է 3160 միավոր, իսկ բազմահոսք թեստում՝ 9941 միավոր։ Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 25-ին գրանցված նախորդ միավորը համապատասխանաբար կազմել է 3012 և 8927 միավոր։
Արդյունավետության բարելավումը պայմանավորված է պրոցեսորի հաճախության բարձրացմամբ՝ գերմիջուկների հաճախականությունը 4,19-ից հասցվել է 4,47 ԳՀց, մնացած միջուկները՝ 2,9-ից մինչև 3,53 ԳՀց:
Ըստ ամենայնի, ինչպես նախորդ տարիներին, Samsung-ը կստանա չիպի հատուկ տարբերակ՝ անվանման մեջ Galaxy-ի նախածանցով։ Բացի դրանից՝ փորձարկված Galaxy S25+-ն աշխատում է Android 15-ով և ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն:
Ըստ լուրերի՝ Galaxy S25+-ի և շարքի այլ մոդելների պաշտոնական շնորհանդեսը սպասվում է 2025-ի հունվարին։ Շարքը կներառի նաև հիմնական Galaxy S25-ը և առաջատար Ultra տարբերակը՝ S-Pen ստիլուսի և չորս տեսախցիկների աջակցությամբ:
0Comments