Արցախի պաշարման հարցում մեղավոր է նաև Արցախի ղեկավարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ

Մանրամասներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշարված Արցախ
—————
Արցախը պաշարված է արդեն մեկ շաբաթ։

Սա լրիվ ուրիշ ռեժիմ է։

Արցախի պաշարման հիմքը դրվեց 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Ալիևը միջազգային հանցագործություն է իրականացնում՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։

Արցախի պաշարման հարցում մեղավոր է նաև Արցախի ղեկավարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաշինյանի վարած քաղաքականության թեմայով լռելը, առավելևս՝ այդ ամենին սատարելը նշանակում է հանցակից լինել։

Եթե մինչև վերջերս Երևանը փող էր տալիս Ստեփանակերտին ու ձեռքերը լվանում, իսկ Ստեփանակերտում մսխում էին Երևանից ստացած փողերը, ապա հիմա փողը զրո է դառնում, քանզի սպառվող ալյուրի պայմաններում փողը լավագույն դեպքում կարող է զուգարանի թղթի դեր կատարել։

Արցախի պաշարման հարցում էլի մեղավորներ կան, բայց նշվածները հիմնականներն էին»։

Անդրանիկ Թևանյան