Այն, որ այս իշխանությունների լկտիությունները սահմաններ չեն ճանաչում, բոլորն արդեն գիտեն:
4 տարի կոմայի մեջ գտնվող, զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահանալուց մեկ շաբաթ անց, քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 3 սպայի նկատմամբ սուտ մատնությամբ նախաքննությունն ավարտվել է:
Հիշեցնեմ, որ մամուլով և Մխիթարյանի հարազատների ու համածառայակիցների պնդմամբ, ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ հարձակմանը մասնակցել է քպ Վայոց ձորի նախկին մարզպետն (ներկայումս պատգամավոր) ու նրա շրջապատը:
Փաստացի իշխանությունը ոչ միայն փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային, այլ նոր քրեական գործերով փորձում է ճնշել այն սպաներին, ովքեր ոչ միայն փորձել են կանխել փոխգնդապետ Մխիթարյանի սպանությունը, այլ չվախենալով իշխանության ստորություններից, իրենց ցուցմունքներով հաստատել են բոլոր այն անձանց շրջանակը, որոնք տարբեր մասնակցություն են ունեցել ողբերգական միջադեպի օրը:
Այս 4 տարիների ընթացքում իշխանությունը ամեն միջոցի դիմել է իր հետ առնչություն ունեցող անձանց հանցագործների շրջանակից դուրս բերելու համար, իսկ հիմա էլ գործ է կարում 3 զինծառայողի վրա:
0Comments