«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ դուք դժգոհում էիք խիստ անհարմարություն պատճառած և ժամանակատար հավաստագրման պրոցեսից, ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում։
Եթե մինչ այդ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր էր, և բուժաշխատողն ինքն էր որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից համարվող որ միջոցառմանը մասնակցի, ներկայումս, հաշվի առնելով «արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները» ( ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորման) որոշ դասընթացներ պարտադիր են դարնալու բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածությունը։ Այսինքն , ՀՀ առողջապահության նախարարությունն է որոշելու, օրինակ, որ ձեզ պետք է 200 ժամ լսել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների մասին, քանի որ դուք ըստ ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դրանց չեք տիրապետում, քանի որ օրենքում ամրագրված չէ պարտադիր դասընթացների ժամաքանակը և հասկանալի չէ, դա մասնագիտական կրեդիտ է համարվելու, թե հարակից։ Եվ ամենակարևորը , դուք դրա համար պարտադիր վճարելու եք․․․․․․․․
Հ․Գ․ Հարգելի կոլեգաներ, ՀՀ առողջապահության նախարարությունը սիրում է մեզ, մտածում է մեր մասին և հպարտանում է մեզանով․․․․․․»։
0Comments