Դոլարն ու եվրոն թանկացել են

Մանրամասներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 387.08  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.81 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.12 դրամ (աճել է 1.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.19 դրամ (նվազել է 0.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.60 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 414-419 դրամով, վաճառվում է 426-430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.40-4.57 դրամով, վաճառվում է 4.65-4.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.50-4.55 դրամով, վաճառվում է 4.61-4.65դրամով: