Google-ում հստակեցրել են այն ամսաթիվը, թե երբ է Google+ սոցցանցի սպառողական տարբերակը վերջնականապես փակվելու։ Ինչպես նշվում է որոնողական համակարգի պաշտոնական բլոգում, այն լիովին իր աշխատանքը կդադարեցնի ապրիլի 2-ին՝ այդ օրը կսկսվի Google+-ի բոլոր էջերի, լուսանկարների, տեսանյութերի եւ ցանկացած այլ կոնտենտի հեռացումը՝ հայտնում է Vesti-ն։
Այն օգտատերերը, ովքեր չեն ուզում կորցնել իրենց տվյալները, դրանք կարող են ներբեռնել իրենց համակարգիչներում՝ մինչեւ հասնի «Х պահը»։ Թե ինչպես դա անել, բացատրվում է Google-ի կայքում։
Սոցկայքի կորպորատիվ տարբերակը չի փակվի, եւ աշխատանքը կշարունակի բիզնես-հաճախորդների G Suite փաթեթի շրջանակներում։ Ապրիլի 2-ին կանջատեն միայն Google+-ը, իսկ բոլոր API-ներին հասանելիությունը կփակեն ավելի վաղ՝ մարտի 7-ին։
Google+-ը թողարկվել է 2011թ․, սակայն 2015-2018թթ նրա կոդի մեջ սխալ է թույլ տրվել, ինչը հնարավոր է դարձրել օգտատերերի անձնական տվյալների օգտագործումը։
Google+-ի փակման երկրորդ պատճառն այն է, որ ծրագիրը պահանջարկ չունի։
0Comments