Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Նշեմ, որ պետական բյուջեով Ծառայությանը 2018թ համար հատկացվել էր 1 մլրդ 356 մլն 758 հազար դրամ, որի շուրջ 84%-ը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ ՀՀ կառավարության՝ 2018թ համապատասխան որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018թ տարեկան նախահաշիվը կազմել էր 1 մլրդ 780 մլն 514 հազար 100 դրամ, որի 42%-ը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018թ Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն դրամն ուղղել է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը (որոնք առաջացել էին նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով). 01.01.2019թ դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի:
Գումարների բռնագանձման, կատարողական վարույթների հարուցման ու կարճման ոլորտում ևս ունենք ցուցանիշներին էական դինամիկա, 2018թ ընթացքում Ծառայութունը ընթացք է տվել 2 մլն 702 հազար 813 կատարողական վարույթի: 2017թ ցուցանիշը շուրջ 68.9%-ով գերազանցվել է: 2018թ կարճվել են նաև 1 մլն 725 հազար 919 կատարողական վարույթներ։ Այս ցուցանիշը շուրջ 275.5%-ով ավել է 2017թ ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ)»,–գրել է Զեյնալյանը:
Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. Ա. Զեյնալյան
Նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ
0Comments