Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Թե ով է եղել վթարի մեղավորը՝ պարզվում է։ Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։
0Comments