Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը

Մանրամասներ

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական խաղերի ծրագրով անցկացվող արագ շախմատի 15-րդ մրցաշարը:

Թիմային մրցաշարին մասնակցել են Հայաստանի մարզերի, քաղաքների և Երևանի տարբեր թաղամասերի 18 թիմ: 12 հնարավորից վաստակելով 12 միավոր, առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիան: Երկրորդ հորիզոնականը գրավել է Գյումրին՝ 10 միավոր: Նոր Նորքն ու Մարտունին 8-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը:

Անհատական մրցաշարում հաղթել է Անդրեյ Օհանյանը Նոր Նորքից: Նա 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր:

Փակման արարողությանը ներկա է գտնվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

աա