Ղեկավարությունն է որոշելու. «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Թովմասյանի կողմից խորհրդարանի ամբիոնը մի քանի րոպեով գրավելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու հարցը քննարկվի խմբակցությունում։ Աղազարյանին հաջողվեց 30 ստորագրություն հավաքել, հարցը մտցնել ֆրակցիայի օրակարգ, սակայն գործնականում որեւէ քայլ ՔՊ-ն այդ ուղղությամբ առայժմ չի անում։

Ճի՞շտ է, որ փոշմանել եք, գուցե վերեւների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ Աղազարյանից։ «Իմ ունեցած վերջին տվյալներով՝ այդ հարցը գտնվում է մեր խմբակցության ղեկավարության տիրույթում, եւ անհրաժեշտ պահին կկատարեն համապատասխան քայլ»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլ կկատարի՝ նախագիծ կլինի՞, թե՞ ոչ, ասաց․ «Ես կարծում եմ՝ կլինի, բայց թե ինչ կորոշի խմբակցության ղեկավարությունը, չեմ կարող ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում