Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի, վարկածներից մեկով՝ նա ինքնասպան է եղել

Մանրամասներ

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սողոմոն Տարոնցի փողոցի 3/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել է կնոջ դի։ 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են 63-ամյա Կարինե Հ․-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հարկերից մեկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։