Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Մանրամասներ

Մայիսի 27-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածքը պատճառել էր նույն շենքի 24-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 28-ին, ժամը 02.15-ին, նա ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: