Մեդվեդևը կարծում է՝ «Զելենսկին կարող է ունենալ Հիտլերի պես վախճան»

Մանրամասներ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի պես վախճան ունենալ։

«Կանաչ հագած անասունը մահ է ցանկացել Կրեմլում բոլորին, ընդ որում՝ ոչ իր ձեռքով: Ով ինչպես կմեռնի, մենք չգիտենք, որովհետև Տիրոջ ճանապարհները անքննելի են։ Բայց Կիևում գտնվող թմրամոլը հնարավորություն ունի սատկելու իր իսկ ձեռքից: Մեռնել՝ գործելով վախկոտ ինքնասպանություն: Ինչպես Հիտլերը՝ շան թույն կուլ տալով»,- գրել է քաղաքական գործիչը։

Իր գրառման մեջ նա չի նշել Ուկրաինայի նախագահի անունը, սակայն Մեդվեդևի խոսքերը դարձել են ռուս քաղաքական գործիչների մասին Զելենսկու հայտարարության մեկնաբանություն, նկատում է gazeta.ru-ն։