Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից
իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Երկրի ղեկավարը նաեւ կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:
Բացի այդ, նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:
0Comments