Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է մայիսի սկզբին այցելել Կորեայի Հանրապետություն և բանակցություններ անցկացնել նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Նախնական տվյալներով, այցը նախատեսվում է մայիսի 7-8-ը։
Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են մի շարք երկկողմ հարցեր, տարածաշրջանային խնդիրներ՝ նախ և առաջ կապված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ։
Սա վերջին 5 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Հարավային Կորեա։ Երկրների միջև հարաբերությունները վատացել էին մի քանի տարի առաջ՝ պատմական չլուծված խնդիրների պատճառով։
0Comments