Լիբանանի տարածքից ավելի քան 90 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանամերձ բնակավայրերի ու քաղաքների ուղղությամբ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Ինչպես հայտնում է ԿԱՆ ռադիոկայանը, մեկ մարդ վիրավորվել է ընկած հրթիռի բեկորներից, ևս մեկը վիրավորվել է ռմբապաստարան մտնելու փորձի ժամանակ։
Տեղի իշխանությունները կոչ են արել մարդկանց լքել փողոցները և իջնել ռմբաապաստարաններ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել երկրի անվտանգության ուժերի ղեկավարների մասնակցությամբ, հայտնել են կառավարության ղեկավարի գրասենյակից։
Նիստը գումարվել է այն բանից հետո, երբ երկրի հյուսիսային շրջանները հրթիռակոծվել են Լիբանանի տարածքից։
0Comments