Աշխարհի ամենահարուստ մարդը Ֆրանսիացի Բեռնար Առնոն է

Մանրամասներ

Ֆրանսիացի Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել։ Louis Vuitton-ի և Dior-ի սեփականատերը՝ 211 միլիարդ դոլար գնահատված կարողությամբ, Իլոն Մասկին (180 միլիարդ դոլար) հետ է մղել առաջին տեղից:

Երրորդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։

Տարվա ընթացքում գրեթե բոլոր ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է։

Նրանցից միայն յոթն են մնացել աշխարհի թոփ-100-ում՝ Անդրեյ Մելնիչենկոն (58-րդ տեղ՝ 25,2 մլրդ դոլարով), Վլադիմիր Պոտանինը, Վլադիմիր Լիսինը, Լեոնիդ Միխելսոնը, Ալեքսեյ Մորդաշովը, Վագիտ Ալեքպերովը և Գենադի Տիմչենկոն։