Ես Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ չեմ համեմատել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ իրեն հիշեցրին իր այդ հայտարարությունը:
«Ես ասել եմ հետևյալը. երբ ծանոթացա պարոն Փաշինյանի հետ, ես նոր մտածեցի, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն է ունեցել: Դա նույն բանը չէ: Ընդ որում նաև ստորակետ եմ դրել, ավելացրել եմ, որ ես չեմ հավատում Աստծո գոյությանը, չեմ հավատում Հիսուսի հարությանը: Ես ասել եմ, որ չեմ հավատում Աստծո գոյությանը, չէիք ասում՝ ապրի պարոն Աղազարյան, ինչ համարձակ է, վարչապետի կարծիքին հակառակ կարծիք է ասում»,-ասաց նա:
Աղազարյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեջ ունեցած նպատակները, ծրագրերը փորձում է իր անձնական օրինակով դաստիարակել յուրաքանչյուրի մեջ, այդ թվում նաև իր մեջ, ինչը ահագին ստացվել է:
0Comments