Թրամփին մեղադրանք է առաջադրվել

Մանրամասներ

Մանհեթենի դատարանի ատենակալների ժյուրին մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող կամ նախկին նախագահը քրեական պատասխանատվության է ենթարկվում։

CNN-ի փոխանցմամբ՝ մեղադրական եզրակացությունը կհրապարակվի մոտ օրերս։

Մանհեթենի շրջանային դատախազությունը հետաքննում էր 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Թրամփի կողմից մեծահասակների ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումարներ վճարելու գործը։

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը պետք է կապ հաստատի Թրամփի փաստաբանների հետ՝ քննարկելու նրան հանձնելու հարցը: