Ռուս խաղաղապահներն էլ դուրս եկան Ղազախստանից. Նրանք ամենավերջում են լքել երկիրը

Իրավիճակ

ա

ՀԱՊԿ ուժերի կազմում ռուս խաղաղապահները հեռացել են Ղազախստանից: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից ռուս խաղաղապահների ստորաբաժանումները Ղազախստանում ռազմական տեխնիկան բեռնել են Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներն ու մեկնել Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հունվարի 14-ին Ղազախստանից դուրս էին եկել նաև ՀԱՊԿ կազմում Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները: