Իշխանությունն այսօր առավել քան թույլ է եւ ընդդիմության այսօրվա թուլությունն է, որ իշխանությունը մնում է

Մանրամասներ

Հայաստանում գոյություն ունի համակարգային կոռուպցիա, որը բավականին լավ հովանավոր եւ տանիք ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ընդհանուր առմամբ համակարգային կոռուպցիան, որը հաստատվում է փաստերով եւ  նույնիսկ արեւմտյան  կառույցների նահատականներով, որ Հայաստանում գոյություն ունի, բավականին լավ հովանավոր ունի եւ տանիք ունի: Եւ այն գործիչները, որոնք իշխանական թիմում են գտնվում, փաստորեն, եթե չկա անձնական շահագրգռվածություն, եթե չկա այս կամ այն կլանը խաղից հանելու կամ թուլացնելու նպատակ, ասենք նույն Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների մոտ, ապա նրանք բավականին լուրջ պաշտպանվածության տակ են: Պարզ է, որ այդ մեսիջները, որոնք հայտնվում են ասուլիսին, դրանք իրավական համակարգի համար ցուցում էին, որ պետք է գործեն այս կամ այն անձի շուրջ ստեղծված աղմուկի նկատմամբ: Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում իր իշխանական թիմում, եւ ի տարբերություն Կապանում նրա ասուլիսին, որտեղ ասում էր, որ իշխանությունում թեւեր չկան, նա ընդհակառակը ասաց, որ կարող են լինել եւ իրավունք ունեն եւ վարչապետի եւ քաղաքապետի ամբիցիաներ ունենան, ինքը չբացառեց միջկլանակյին ռազբորկաները:  Կարծում եմ, որ հետագայում Նիկոլ Փաշինյանը արբիտրի դեր է կատարելու միջկլանային հարցերի լուծման ժամանակ:

Կարծում եմ, ոչ միայն ներկլանային պայքար է գնում, այլ նաեւ ներօլիգարխիկ պայքար է գնում: Ակնհայտորեն նաեւ սեփականության վերաբշխման գործընթաց է ընթանում եւ այդ մրցակցությունը էլ ավելի է մեծանալու, կա անորոշություն, թե ինչքան ժամանակ կարող է այս իշխանությունը ղեկին լինել»,-ասաց Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ իշխանությունն այսօր ուժեղ չէ:

«Թվում է, թե իշխանությունն ուժեղ է այսօր, իշխանությունն այսօր առավել քան թույլ է եւ ընդդիմության այսօրվա թուլությունն է, որ իշխանությունը մնում է »,- ասաց նա: