Իտալիայի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերը» Միլանում ընդունեց «Էմպոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
40-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը։
Հյուրերը թվային առավելությունը գոլի վերածեցին 66-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալացի հարձակվող Տոմազո Բալդանցին։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր: 77-րդ րոպեին նրան փոխարինեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
«Ինտերը» 37 միավորով երրորդն է։ Նույնքան միավորով չորրորդ տեղում է «Ռոման»։ «Էմպոլին» բարձրացավ 9-րդ տեղ՝ 25 միավոր։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ինտեր» - «Էմպոլի»՝ 0:1 (տեսանյութ)
Տոմազո Բալդանցի, 66
Հեռացում՝ Միլան Շկրինյար («Ինտեր»), 40, երկրորդ դեղին քարտ
0Comments