«Բարսելոնան» կարող է տեղափոխվել Ասիա, եթե արգելք ստանա ՈՒԵՖԱ-ի կողմից

Մանրամասներ

Կատալոնական «Բարսելոնան» կարող է մասնակցել ասիական մրցաշարերի, եթե ՈՒԵՖԱ-ի կողմից արգելք ստանա։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, եթե ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» մեղավոր ճանաչի այսպես կոչված «Նեգրեյրայի գործով», ակումբին սպառնում է առնվազն մեկ տարով որակազրկում միջազգային մրցաշարերից: Այս դեպքում թիմի ղեկավարությունը ուսումնասիրում է Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կասկածվում է կոռուպցիայի մեջ՝ Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային վճարումներ անելու միջոցով։