Մբապեն պետք է տեղափոխվի ՄՅՈՒ կամ Ռեալ, որ հասնի Ռոնալդուի կամ Մեսսիի մակարդակին․ Ռունի

Մանրամասներ

1

ՄՅՈՒ-ի և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պետք է փոխի ակումբը։

«Կարծում եմ՝ Կիլիանը պետք է փոխի ակումբն ու տեղափոխվի ԱՊԼ թիմ։ ՊՍԺ-ն մեծ թիմ է, բայց, կարծում եմ, որ նա Լիգա 1-ում հասել է իր առավելագույնին։ Գուցե, նա պետք է տեղափոխվի ՄՅՈՒ կամ «Ռեալ», որ հասնի Մեսսիի կամ Ռոնալդուի մակարդակին։ Այո, դրա համար պետք է միանալ այդ ակումբներին»,- Ռունիի խոսքերն է փոխանցում BeSoccer-ը։

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Արգենտինային։ Կիլիան Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։