Կիևի «Արսենալից» «Ալաշկերտ» տեղափոխված 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ ակումբի մամուլի ծառայությանը պատմել է նոր ակումբում տպավորությունների մասին եւ գնահատել է Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի դուրս գալու հնարավորությունը։
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում պատրաստվում է «Մակեդոնիայի» հետ պատասխան խաղին, որը տեղի կունենա հուլիսի 18-ին։
«Լավ մարզում անցկացրեցինք, ինչից հետո վերլուծեցինք դիմակայության առաջին խաղը: Երևանում կարողացել ենք լավ արդյունք գրանցել, հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունենք:
Ինձ և Գեղամ Կադիմյանին «Ալաշկերտում» շատ լավ ընդունեցին: Շնորհակալ եմ ղեկավարությանը, մարզչական շտաբին, թիմակիցներիս, անձնակազմին, ինչպես նաև երկրպագուներին` լավ խոսքերի և մաղթանքների համար: Ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք «Ալաշկերտին» նորանոր հաղթանակներ տանել»,- նշեց Ավագիմյանը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Երեւանում «Մակեդոնիային» հաղթել է 3։1 հաշվով, գրում է sport.news.am:
0Comments