ՍՇՎ և գրիպի ընդհանուր դեպքերի շուրջ 68%-ը կազմում են մինչև 18 տարեկանները. ԱՆ

Մանրամասներ

2023 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն։  Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշները նվազել են 1.3 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.9 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 68%-ը կազմում են մինչև 18 տարեկանները։

Նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ, իսկ հիվանդանալու դեպքում անպայման դիմել բժշկի։

ա