Սարատովում դպրոցականը հավատացել է խաբեբաներին և միամտաբար օգնել նրանց մոր անունով վարկ ձևակերպել: Այս մասին հայտնում է aif.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ-ի աղբյուրին։
Նախնական վարկածով՝ անծանոթը սոցցանցի միջոցով գրել է իննամյա տղային ու հայտնել, որ բջջային հեռախոսով խաղալու անվճար պրոմոկոդ ունի։ Նա դպրոցականին ասել է, որ կոդն ուղարկելու համար, երեխան պետք է ուղարկի հեռախոսհամար և ծնողներից որևէ մեկի հեռախոսին ստացված կարճ հաղորդագրության գաղտնաբառը:
Երեխան կատարել է պայմանները, որից հետո պարզվել է, որ տղայի մոր անունով 200 000 ռուբլի վարկ են վերցրել։Այս պահին իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
9-ամյա տղան պատահմամբ 200 000 ռուբլու վարկ է «ձևակերպել» մոր անունով
Մանրամասներ
0Comments