
Ռուսաստանի 2 գազատարները` «Հյուսիսային հոսքը» և «Հյուսիսային հոսք-2-ը», ոչնչացված են ընդմիշտ:
Բալթիկ ծովի հատակով անցնող ռուսական գազատարի երեք ճյուղերը մեծ վնաս են կրել, իսկ խողովակներից ներս հոսող աղի ջուրը կհանգեցնի կորոզիայի: Այս մասին հայտնում է գերմանական Der Tagesspiegel-ը:
Գերմանիայի անվտանգության ծառայությունները կարծում են, որ հավանական դիվերսիայից տուժած «Հյուսիսային հոսքը» և «Հյուսիսային հոսք-2» գազատարի երեք ճյուղերն այնպիսի անդառնալի վնաս են կրել, որ այլևս երբեք պիտանի չեն լինելու շահագործման համար:

0Comments