Ադրբեջանի հետ բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն. Արարատ Միրզոյան

Մանրամասներ
ա

Ադրբեջանի հետ բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Վատն այն է, որ բոլոր հարցերում ու ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել,  կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա չի կարող իրականություն լինել»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ լավ նորությունը այն է , որ կա միջազգային հանրության ուշադրությունը՝ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ․ «Այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»։