ՌԴ Բելգորոդ քաղաքում պայթյուններ են լսվել, քաղաքի որոշ շրջաններ հոսանքազրկվել են։ Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է պայթյուն էլեկտրական ենթակայանում և կրակ Լուչ քաղաքի ՋԷԿ-ի վրա։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։ Գլադկովի խոսքով՝ դա տեղի է ունեցել «Բելգորոդի հրետակոծությունից հետո»։
Հինգշաբթի օրը մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Բելգորոդի մարզում գտնվող զինամթերքի պահեստում, որը Ռուսաստանի իշխանությունները նույնպես կապում են Ուկրաինայի Զինված ուժերի գնդակոծության հետ, գրում է BBC-ն։
0Comments